Ճոճկանի միջնակարգի ռազմագիտության կաբինետն անվանակոչվեց կապիտան Գոռ Խուդինյանի անունով
2017թ. փետրվարի 23-ին Արցախի մարտական դիրքերից մեկում հակառակորդի կրակը ճնշելու նպատակով գնդացրով պատասխան կրակ վարելու ժամանակ մահացու բեկորային վիրավորում ստացավ կադրային սպա, կապիտան Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը: Հարազատ ծննդավայրի՝ Ճոճկանի միջնակարգի նախնական զինվորական պատրաստության կաբինետը դպրոցի տնօրենի նախաձեռնությամբ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի օրն անվանակոչվեց կապիտան Խուդինյանի անունով:
0 Մեկնաբանություն