Մունետիկ

Դանակահարություն՝ Վանաձորի Սայաթ-Նովայի զբոսայգում (տեսանյութ)

Հունիսի 21-ին Վանաձորի Սայաթ-Նովայի զբոսայգում դանակահարություն էր եղել։ Երկու անծանոթ տղամարդիկ վեճի էին բռնվել, քաշքշել իրար, և վեճն ավարտվել էր դանակահարությամբ։ Կատարվածի մասին ոստիկանության Բազումի բաժնում տեղեկացան հիվանդանոցից։ Ժամը 19.30-ի սահմաններում հերթապահ քույրն ահազանգել էր, որ ծակած-կտրած վերքերով 32-ամյա մի տղամարդ բուժօգնության է դիմել։

Օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց։ Ոստիկանները զննեցին կրիմինալ դեպքերի գրանցման մատյանը, կազմեցին համապատասխան արձանագրություններ։ Ականատես վկաներ հայտնաբերելու նպատակով իրականացված հարցումների արդյունքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ տուժողին մարմնական վնասվածք էր պատճառել Վանաձոր քաղաքի Պարույր Սևակի փողոցի 37-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 27-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Բազումի բաժին։ Դանակը հայտնաբերվել է։ Քննությունը շարունակվում է։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *