«Դպրոցական էներգաաուդիտորների ջոկատ» ծրագրի 12-ամյա մասնակց Արթուր Մարությանը Վանաձորի թիվ 19 դպրոցից է: 3-րդ մասնակցությունն է դասընթացին: Այնքան է խորացել էներգաարդյունաբերության ոլորտում, որ արդեն փաստերով է խոսում:
Նույն դպրոցից 14-ամյա Արամ Խաչատրյանն էլ ծրագրի դեռևս 1-ին դասընթացից ստացած գիտելիքներն է կիրառում կենցաղում:
«ՀԿ Կենտրոն»-ի 6-ամսյա տևողությամբ այս ծրագրի վերջին դասընթացը դասընթացավարների համար էր: Մասնակցում էին Վանաձորից 12 դպրոցների 8-9-րդ դասարանի շուրջ 70 աշակերտներ։
Ծրագրի նպատակն է նպաստել Վանաձոր քաղաքում և հարակից 4 գյուղական համայնքներում էներգաարդյունավետության մշակույթի ձևավորմանն ու տարածմանը:
Ծրագիրն իրականացվում է «ՀԿ Կենտրոն»-ի կողմից՝ «Ազգային սոցիալական բնակարանային ասոցացիա» հիմնադրամի «ԵՄ–ը քաղաքացիական հասարակությանը. Էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում, որ ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։
0 Մեկնաբանություն