Դասընթաց Վանաձորի պետական տեխնոլոգիական քոլեջում
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ գործող մասնագիտական ուսուցման եւ զարգացման ազգային կենտրոնը իր առջեւ նպատակ է դրել կառուցվածքային եւ բովանդակային առումներով աջակցելու Հայաստանում նախնական արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական հաստատություններին: Ամեն տարի կենտրոնի գործունեության մեջ ներառվում եւ իրականացվում են աջակցմանը միտված ծրագրեր, պատվիրված գրականության եւ մեթոդական նյութերի մշակման տպագրման, ապա բաշխման գործընթաց, ինչից ելնելով էլ կենտրոնը Վանաձորի տեխնոլոգիական քոլեջում հանդիպել է տեղի դասախոսական կազմի հետ ծանոթանալու եւ բացահայտելու այն մոդուլային ծրագերը, որոնց հիման վրա կարելի է պատրաստել ուսումնական նյութեր ու համապատասխան ձեռնարկներ:
0 Մեկնաբանություն