Մունետիկ

Դաժան տեսարան է ուժեղ մարդուն ընկճված ու անազատ վիճակում տեսնելը: «Ազատության խոսքը» Վանաձորում:

Դաժան տեսարան է ուժեղ մարդուն ընկճված ու անազատ վիճակում տեսնելը: «Ազատության խոսքը» Վանաձորում:

ՀՔԱ ՎԳ-ում կամավորող երիտասարդ նկարչուհի Էվա Յաշկովայի նախաձեռնությամբ հրավիրվել էր «Ազատության խոսքը» միջոցառումը, որ բոլոր նրանց մասին ու համար է, ովքեր հարգում են այլոց ՝ ազատ արտահայտվելու իրավունքն՝ առանց բռնանալու: Իր հեղինակած նկարների ցուցադրությամբ Էվան փորձ էր արել յուրովի բարձրաձայնել անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալ գրողների մասին: Եղավ նաև փոքրիկ բեմախաղ՝ օտարերկրյա քաղբանտարկյալ գրողների՝ սիրացիներ Թալ Ալ-Մալլուհիի և Ֆարաջ Ահմադ Բիրքդարի, իրանցի Սեպիդեհ Ջոդայրիի և հանրահայտ գրող Ջեք Լոնդոնի «Զսպաշապիկը» վեպի հատվածական համադրմամբ։ 2000 թ-ից անհայտ կորածների հարցերով զբաղվող ՀՔԱ ՎԳ-ը մշակել էր Անհայտ կորածների մասին օրենքի նախագիծ, որով կարգավորվում էր թե՛ անհայտ կորածի կարգավիճակը, թե՛ հստակեցվում նրանց հարազատների հետ իրավահարաբերությունները: Նախագիծն անցավ մի շարք գերատեսչական փորձաքննություններ ու սառեցվեց,-ասում է գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը: Միջոցառման ավարտին մասնակիցները նաև միացան խնդրագրերին՝ ի պաշտպանություն այն գրողների, ովքեր դիմակայում են ազատ արտահայտման իրավունքի ճնշմանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *