Դեբեդում կառուցվող ՛՛Սմարթ՛՛ կենտրոնը՝ արտագաղթը կանխելու լավագույն կանգառը տարածաշրջանում:
՛՛Հայաստանի Մանուկներ՛՛ հիմնադրամի Լոռու թիմը մեդիա-արշավ է կազմակերպել լրագրողների համար՝ ներկայացնելու Լոռվա ժամանակակից հրաշալիքը՝ գեղատեսիլ բնության գրկում ծնունդ առնող Սմարթ կենտրոնը: Ուրույն ճարտարապետական լուծումներով այս կառույցում լինելու են տարատեսակ կրթական ու զարգացման խմբակներ, մանկական զարգացման կենտրոն, որի հարևանությամբ նաև լսարան, ուր կլինեն քննարկումներ, կինոդիտումներ ու հանդիպումներ, աուդիո-վիդեոարհեստանոց, պարասրահ: Սմարթ կենտրոնը ծառայելու է բոլորին՝ առանց տարիքային սահմանափակման, այստեղ իրենցը կգտնեն թե մեծ, թե փոքր: Այն դառնալու է տարածաշրջանում արտագաղթը կանխելու լավագույն կանգառը: Նախատեսված է այն բացել 2018-ի մայիսին: Նոյեմբերին կսկսվեն ներքին հարդարման աշխատանքները:
0 Մեկնաբանություն