Մունետիկ

Դուք սովոր եք, որ նախարարը տնօրեններին վերեւից է նայել, շեֆություն արել. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը կոչ է անում առանձին տեսանյութով չդատել՝ երեկ տնօրեններից մեկի հետ տեղի ունեցած իր երկխոսությունը:

«Այստեղ որևէ նվաստացման երևույթ չկա։ Եվ ինձ ճանաչող որևէ մեկը չի կարող ասել, որ ես որևէ մեկին կարող եմ նվաստացնել»:

Հիշեցնենք, երեկ թիվ 130 դպրոցի տնօրենը օտար լեզվի ուսուցման խնդիրն էր բարձրաձայնել, որին ի պատասխան նախարարը կասկած էր հայտնել, թե տնօրենն ավարտած լինելով անգլերենի խորացված ուսուցման դպրոց, չի կարող իր միտքը անգլերեն ձևակերպել, իսկ տնօրենը հակադարձել էր՝ տեքստն անգլերեն ասելով։

«Դուք միշտ սովոր եք եղել, որ նախարարը վերեւից է նայել եւ շեֆություն է արել: Այստեղ գործընկերային հարաբերություններ են, ոչ թե շեֆության հարաբերություններ»,-ասել է նախարարը։

Արայիկ Հարությունյանը շեշտեց՝ այս կառավարությունը շատ է տարբերվում նախորդ կառավարություններից:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *