Մունետիկ

Դպրոցներում մեծացել են կոռուպցիոն ռիսկերը: Ուսումնասիրությունը ներկայացվել է Լոռու մարզպետարանում

Դպրոցներում մեծացել են կոռուպցիոն ռիսկերը: Ուսումնասիրությունը ներկայացվել է Լոռու մարզպետարանում

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող ՛՛Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման՛՛ ծրագրի շրջանակում ՛՛Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն՛՛ և ՛՛Հանրային քաղաքականության ինստիտուտ՛՛ հասարակական կազմակերպություններն իրականացրել են հետազոտություն՝ բացահայտելու հանրակրթության 3՝ վճարովի պարապմունքների, ներառական կրթության և դասագրքերի հրատարակման ոլորտներում, հիմնական խնդիրները, որոնք կարող են առաջացնել կոռուպցիոն ռիսկեր, և առաջարկել դրանց վերացմանն ուղղված հնարավոր լուծումներ: Տվյալների հավաքագրումն իրականացվել է փաստաթղթերի վերլուծության, ֆոկուս-խմբային քննարկումների և անհատական հարցազրույցների միջոցով, որոնք անցկացվել են ուսումնառության գործընթացում ներգրավված անձանց, կրթության կազմակերպման և ֆինանսավորման գործընթացի համար պատասխանատու կառույցների ներկայացուցիչների, դասագրքերի մշակման, տպագրության և ընտրության գործընթացի պատասխանատուների, ինչպես նաև կրթության ոլորտի փորձագետների հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *