ՀՅԴ-ն ժողովրդի հետ դուրս եկավ իշխանություն փոխելու՝ հանուն բարեկեցիկ կյանքի, ոչ թե միանձնյա իշխանության։
Վանաձորի Հայքի հրապարակում ՀՅԴ քարոզչական հանդիպումն է: Հաշվի առնելով որ սոցիալիստական միակ կուսակցությունն է, որն ունի 128 տարվա գործունեություն, որ գործել է և՛ որպես ընդդիմություն, և՛ որպես իշխանություն, ունեն տարբերվող ծրագրային դրույթներ, դաշնակցության բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը հարթակից ժողովրդին ուղղված խոսքում հորդորում է ձայներ չփոշիացնել և վստահության քվե տալ ՀՅԴ-ին:
Նա անդրադարձավ նաև նախկին և ներկա իշխանությունների վարած քաղաքականությանը, ԱԺ ընտրությունների նախօրեին կազմավորված կուսակցություններին:
«Մերժիր Սերժին» կարգախոսով ՀՅԴ-ն ժողովրդի հետ դուրս եկավ փոխելու իշխանությունը՝ հանուն բարեկեցիկ կյանքի, ոչ թե միանձնյա իշխանության,- նշեց ՀՅԴ պատգամավորության թեկնածու, ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
0 Մեկնաբանություն