“Education USA”-ի անվճար խորհրդատվության միջոցով հնարավոր է որակյալ կրթություն ստանալ ԱՄՆ-ում:
ԱՄՆ պետդեպարտամենտի հովանու ներքո գործող “Education USA” կենտրոնը մարզերի երիտասարդներին լավ հնարավորություն է ընձեռում ԱՄՆ բուհերում կրթություն ստանալու: Կենտրոնը համագործակցում է ՀԿ սեկտորի և հանրապետության 5 քաղաքներում գործող ամերիկյան անկյունների հետ, պարբերաբար կազմակերպում նաև կրթական -տեղեկատվական ցուցահանդեսներ, տեղեկատվական քարոզարշավներ: Տարիքային սահմանափակում չկա: Կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են որակյալ կրթություն ստանալ ամերիկյան հեղինակավոր բուհերում: Բազմաթիվ են դեպքերը, երբ շնորհիվ իրենց ջանասիրության ուսանողները նաև կրթաթոշակներով ուսանելու հնարավորություն են ստանում: Բացի թիրախ խմբերին ուղղված ծրագրերից, բավական հաջողությամբ գործում է նաև “Ուսանող դեսպաններ” ծրագիրը, որ հաջողությամբ իրականացվել է նաև Վանաձորում: Կրթախորհրդատվական դասախոսությունների շարքը, որ անցկացնում է հատուկ ընտրված համակարգողը, նպատակ ունի լայն հանրային իրազեկման միջոցով ծանոթացելու ԱՄՆ-ում կրթություն ստանալու հնարավորություններին:
0 Մեկնաբանություն