Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառում ԳԱԿ Վանաձորի մասնաճյուղում
Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյակը չարենցասեր հանրության հետ նշելու առիթով` Հենրիկ Իգիթյանի անվան ԳԱԿ Վանաձորի մասնաճյուղն իր հարկի ներքո հյուրընկալել էր Եղիշե Չարենցի տուն-թանգարանի աշխատակիցներին` տնօրեն Անահիտ Ասատրյանի նախաձեռնությամբ: Գրական երեկոյին ներկա էր նաեւ Չարենցի թոռնուհին` Գոհար Չարենցը: Կարևորելով երիտասարդների շրջանում կրթադաստիարակչական միջոցառումների դերն ու նշանակությունը՝ նա հավելեց, որ այժմ Չարենց ավելի շատ են կարդում:
0 Մեկնաբանություն