«Եկեք սպասենք հրաշքներին» լավատեսական այս խորագրով Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցի ճեմասրահում՝ ուսուցիչների առաջին կիսամյակի ամփոփիչ տարեվերջյան հավետու համերգն է: 8 բաժնի 15 աշակերտներ ծնողների և հյուրերի դատին են հանձնում առաջին կիսամյակում ստացած գիտելիքններն ու մասնագիտական կարողությունները: Բազմաժանր երգացանկում տեղ էին գտել դասական, ժողովրդական նաև արտասահմանյան ստեղծագործություններ:
Համերգին հանդես եկան նաև դպրոցի նորաբաց թավջութակի և թառի բաժնի աշակերտները: Երաժշտական կատարումներով մասնակիցները շնորհավորեցին ծնողների ու հյուրերի գալիք Ամանորը, առավել համարձակները տեսախցիկի առջև խոսեցին մասնագիտական ձեռքբերումներից, նեղ մասնագիտականից էլ վերլուծություններ արեցին:
Եղավ նաև պարային կատարում, հանդես եկան «Նռենի» խմբակի սաները, պարուսույց՝ Վեներա Դարչինյան, «Կաքավիկ»:
0 Մեկնաբանություն