Մունետիկ

Էլֆիք Զոհրաբյանի հեքիաթն ԱՄՆ-ում արժանացել է Մարկ Տվենի անվան մրցանակի

   Մոնրեալում ամփոփվել է Մարկ Տվենի անվան միջազգային գրական մրցույթը, որի արդյունքում «Գրականություն երեխաների համար» անվանակարգում մրցանակի է արժանացել հայազգի հեքիաթագիր, տարբեր մրցանակների դափնեկիր, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանը «ԲՅՈՒՐԵՂԱՊԱԿԵ ՄԱՐԴԸ» հեքիաթի համար (թարգմանությունը՝ Հասմիկ Հայրապետյանի): Մասնակից երկրներ են ՝ Ֆրանսիան, Գերմանիան, Բելոռուսիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Շվեյցարիան, Կանադան, Լիտվան, Ղրղզստանը, Ղազախստանը, Ուկրաինան, Տաջիկստանը, Ռումինան, Լեհաստանը և այլն:

     Վանաձորցի հեքիաթագիրը նաև հրավեր-առաջարկ է ստացել դառնալու հյուսիսային Ամերիկայի գրողների միության անդամ:

     Զոհրաբյանի հեքիաթներն արժանացել են տարբեր մրցանակների: Հեքիաթագիրը բազմաթիվ հրավերներ է ստացել ՀՀ տարբեր դպրոցներից հանդիպման կամ իր հեքիաթների բեմադրությանն ու քննարկմանը ներկա գտնվելու: Ճանաչում ունեցող հեքիաթագրի «Ամոթի գույնը» հեքիաթն ընդգրկված է դպրոցական քրեստոմատիայում: Այս հայտնի մրցույթը նպատակ ունի զարգացնել համաշխարհային գեղարվեստական ​​գրականությունը, ինչպես նաև աջակցել տաղանդավոր հեղինակներին և մրցանակակիրներին խթանել միջազգային հրատարակչական շուկաների շարժին: Մասնակիցների թիվը հաճախ գերազանցում է 200-ը:

     Շնորհավորում ենք Է. Զոհրաբյանին, մաղթելով ստեղծագործական վերելքներ և անհատնում մուսաներ:

Image alt
.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *