Մունետիկ

ԵՄ-ը ՀՀ-ից ակնկալում է Ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրի կատարում:

ԵՄ-ը ՀՀ-ից ակնկալում է Ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրի կատարում:

Մեկ ժամ առաջ Եվրոմիության խորհրդի հարևանությամբ գտնվող " Եվրոպա" շենքում ստորագրվեց ԵՄ-ՀՀ_ Ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագիրը: Արարողությանը ներկա էին Եվրոմիության Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ, Ֆեդերիկա Մոգերինին և ՀՀ արտգործնախարար Էդվարդ նալբադյանը: Ստորագրումից հետո Ֆեդերիկա Մոգերինին ողջունեց ՀՀ-ի այս քայլը, նշելով, որ այս նոր համաձայնագիրը ներառում է քաղաքական և տնտեսական մի շարք կարևորագույն կետեր: Ուշագրավ էր, որ և՛ գագաթաժողովի սկզբում, և՛ համաձայնագրի ստորագրումից հետո, ՀՀ նախագահն այդպես էլ չմոտեցավ լրատվամիջոցներին, ի տարբերություն այլ նախագահների, ովքեր հրաժեշտից առաջ, մոտենում և մեկնաբանություններ էին տալիս այս կամ այն հարցերի վերաբերյալ, պատասխանում լրագրողների հարցերին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *