Մունետիկ

Էներգաարդյունավետ Լոռի ծրագիրն ամփոփվեց հավաստագրերի և վկայականների հանձման արարողությամբ

Էներգաարդյունավետ Լոռի ծրագիրն ամփոփվեց հավաստագրերի և վկայականների հանձման արարողությամբ: Ավարտին է մոտեցել Լոռու զարգացման կենտրոն հկ-ի կողմից իրականացվող 6-ամսյա տևողությամբ `Էներգաարդյունավետ Լոռի ՚ ծրագիրը: Այս առիթվ ծրագրի մասնակից 15 ուսանողներ Լոռու զարգացման կենտրոն հկ-ի ղեկավար, ԱԺ պատգամավոր Հրանտ Այվազյանի կողմից պարգևատրվել են հավաստագրով և վկայականով: Մասնակիցներից Շուշանիկ Միսկարյանը ծրագրի շնորհիվ հնարավորություն է ունեցել Ալավերդու և Թումանյան համայնքի Մարց գյուղի դպրոցներում էներգաարդյունավետություն թեմայով դասընթաց վարելու, մինչ այդ մասնակցել է Լոռու զարգացման կենտրոնի կողմից կազմակերպվող ՙԷներգաարդյունավետություն՚, ՙԴասընթաց դասընթացավարների համար՚, ,ՏԻՄ՚ փոփոխությունները և բնապահպանական օրենսդութությունները դասընթացներից: Սինխրոն՝ Շուշանիկ Միսկարյան՝ ՙԷներգաարդյունավետ Լոռի ՚ ծրագրի մասնակից Ծրագրի մյուս մասնակիցներից Սոֆի Աթոյանը ստացած գիտելիքներն ու ասընթաց վարելու հմտություններն կիրառել է Ալավերդու 2-րդ, 8-րդ և 12-րդ դպրոցներում: Կտոր՝ Սոֆի Աթոյան՝ ՙԷներգաարդյունավետ Լոռի ՚ ծրագրի մասնակից ՙԷներգաարդյունավետ Լոռի ՚ ծրագրի համակարգող Էլիզա Պետրոսյանի փոխանցմամբ ծրագրում ընդգրկվել են Ստեփանավանի տարածաշրջանի Գյուլագարակ համայնքը՝ հարակից գյուղերով և Ալավերդի համայնքը: 15 դպրոցից շուրջ 500 աշակերտներ ստացել են էներգաարդյունավետության ոլորտին առնչվող գիտելիքներ, կիրառել կենցաղում: Էներգաարդյունավետ Լոռի՚ ծրագրի համակարգող Էլիզա Պետրոսյան Ալավերդի և Գյուլագարակն համայնքների հետ այս ծրագրի շնորհիվ ձեռք է բերվել երկուստեք համագործակցության հուշագիր, Հրանտ Այվազյանը ներկայացնում է առաջիկա ծրագրերը: Էներգաարդյունավետ Լոռի ՚ ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության և ՙԱՍԲԱ ՚հիմնադրամի կողմից։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *