Մունետիկ

Երևան հասնելու փոխարեն՝ Վանաձորի բուժկենտրոնում էլ կարելի ստանալ քաղցկեղի դեմ որակյալ բուժում(տեսանյութ)

Օրերս ՀՀ ԱՆ Արսեն Թորոսյանը հայտարարել էր քաղցկեղի վիրահատությունները՝ պետպատվերով իրականացվելու մասին, որը լայն արձագանք է ստացել հանրության շրջանում: Վանաձոր բժշկակական կենտրոնի օնկովիրաբույժ Գոռ Գոգչյանն ասում է, որ բուժկենտրոնը ևս կունենա պետպատվերի իր մասնաբաժինը: Այն կվերաբերվի բոլորին՝ անկախ սոցիալական կագավիճակից: Ուլտրաձայնային, էնդոսկոպիկ, թվային ռենտգեն, հետազոտությունների և համակարգչային կոնտրաստ շերտագրման շնորհիվ բավական հեշտացել է ախտորոշումը, ինչը հետագա արդյունավետ բուժման թիվ 1 երաշխիքն է: Էնդոսկոպիկ նոր բուժսարքավորումները հնարավորություն են տալիս արդյունավետ կերպով հետազոտել ու կանխարգելել աղեստամոքսային տրակտի բարորակ գոյացությունների հետագա զարգացումները՝ նվազեցնելով քաղցկեղի վերածվելու ռիսկը: Փետրվարի 4-ը աշխարհում նշվում է որպես քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը: Երկրագնդի վրա չարորակ նորագոյացություններով 20 միլիոն նոր դեպք կարձարագրվի եկող տարի,-այսպիսին են ԱՀԿ կանխատեսումնեըը 2020-ի համար: 2018-ին աշխարհում գրանցվել է քաղցկեղի 18 մլն նոր դեպք, 9 մլն-ից ավելի մահացության դեպքեր,- միջազգային վիճակագրությունը հրապարակելով, բժիշկ Գոգչյանը դարձյալ հիշեցնում և հորդորում է՝ քաղցկեղի 30-50 տոկոս դեպքերում հնարավոր է այն կանխարգելել՝ բժշկին վաղ դիմելու և վնասակար սովորույթներից հրաժարվելու շնորհիվ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *