Մունետիկ

Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական է տվել Տարոն Մարգարյանը

Երևանի քաղաքապետարանի մեր աղբյուրները հայտնում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը րոպեներ առաջ հայտնել է իր հրաժարականի մասին։ Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու վերջին նիստին Տարոն Մարգարյանը չէր մասնակցում: Փոխքաղաքապետ Կամո Արեյանը հայտարարել էր, որ պատճառն այն է, որ քաղաքապետն առողջական խնդիրներ ունի: Դրանից հետո տեղեկություններ տարածվեցին, որ քաղաքապետը ժամանակ առ ժամանակ եկել է քաղաքապետարան, սակայն որևէ հրապարակային միջոցառման նա չի մասնակցել, ինչպես լինում էր նախկինում:   Անգամ նշվում էր, որ հրաժարականի դիմումը Տարոն Մարգարյանը արդեն գրել է, սակայն դեռ չի որոշել, թե երբ այն ներկայացնի:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *