Մունետիկ

՛՛Ես չեմ ասում, թե ինչ եմ անելու. արդեն տեսել եք իմ աշխատանքը՛՛: Էդմոն Մարուքյան

՛՛Ես չեմ ասում, թե ինչ եմ անելու. արդեն տեսել եք իմ աշխատանքը՛՛: Էդմոն Մարուքյան

՛՛Առողջ ու առաջադեմ գաղափարների եւ ազգային առաջընթացի հենքի վրա ձեւավորված միակ ընդդիմադիր քաղաքական միավորումը, որն ստեղծվել է իշխանությանը ձեռնոց նետելու նպատակով՝ ՛՛ԵԼՔ՛՛ դաշինքն է: Մենք, ազնիվ ընդդիմադիր լինելով, ի սկզբանե պաշտոնապես հայտարարել ենք՝ Հանրապետականների հետ բացառում ենք ցանկացած բնույթի համագործակցություն: Ի տարբերություն մյուս ուժերի՝ ՛՛ԵԼՔ՛՛ դաշինքի ներսում պառակտություններ եւ ներքին անհամաձայնություն չկա եւ չի եղել՛՛,-Դարպասի բնակիչների հետ հանդիպմանն ասաց Վանաձորի ավագանու ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը: ՛՛Ելք դաշինքն իր ամուր հիմքում ունի Աժ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի եւ Նիկոլ Փաշինյանի օրինաստեղծ եւ օրինակելի գործունեության փորձը եւ երիտասարդների այն ներուժը, ովքեր գալիս են նույն եռանդով ու նվիրումով աշխատելու 6-րդ գումարման ԱԺ-ում՛՛:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *