Ավագանու անդամության թեկնածու Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սիրելի՛ Վանաձորցիներ, ուզում եմ տեղեկացնել, որ Միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղարի հրամանով այսօրվանից դադարեցվել է ՄՍԾ-ում իմ ծառայությունը որպես տնօրեն: Հրամանը կայացվել է անհիմն ծառայողական քննությունից հետո և որպես կարգապահական տույժ կիրառվել է ծառայության դադարեցումը: Կից ներկայացնում եմ աշխատանքից ազատման հրամանը և պատճառը: Նշեմ, որ քննության համար հիմք է հանդիսացել իմ առաջադրումը որպես Վանաձոր համայնքի ավագանու թեկնածու: Հնարավոր ազատման մասին ինձ բանավոր զգուշացվել էր: Ուզում եմ նշել, որ իմ աշխատած ժամանակահատվածում կենտրոնը ծառայել է Վանաձորցիներին և որևէ թերություն կամ դժգոհություն չի եղել: Ես համոզված եմ, որ ես ազատվել եմ աշխատանքից Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու պատճառով և համոզված եմ, որ Վանաձորցիները կասեն իրենց խոսքը…
Մնացյալ մանրամասների մասով կլինի մամուլի ասուլիս, որի ժամանակ հանգամանալից կներկայացնեմ թե՛ պատճառները և թե՛ պահանջները, որ ինձ ներկայացվել են:
Ծառայել և ծառայում եմ Վանաձորցիներին…
0 Մեկնաբանություն