Մունետիկ

Ես պատրաստ եմ ընդունել հաջորդ մարտահրավերը. Քրիստ Մարուքյան

Քրիստ Մարուքյանն այլևս Լոռու մարզի Դեբետ համայնքում գործող COAF Սմարթ կենտրոնի ղեկավարը չէ: Այս մասին նագ գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում.

Ավելի քան 5 տարի առաջ մեկնարկած ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի աննախադեպ նախագիծն այսօր այլևս իրականություն է: ՍՄԱՐԹ կենտրոնը կարողացավ գրավել ամբողջ աշխարհը և մագնիսի պես ձգել բոլորին դեպի Լոռու մարզ ու Դեբեդի հովիտ։

Մեծ պատիվ էր ինձ համար գրեթե առաջին իսկ օրերից միանալ այս չտեսնված գաղափարի իրականացմանն ու ներդրվել ուժերիս ներածի չափով՝ հանուն մեր գյուղական համայնքների առաջընթացի։

Այս տարիների ընթացքում ձևավորվեց ու կայացավ Կենտրոնի կրթական ծրագիրը, ինչպես նաև ՍՄԱՐԹ համալիրն իր օժանդակ կառույցներով՝ շնորհիվ նվիրված, պատասխանատու և փորձառու թիմի, որն էլ այսուհետ կշարունակի սկսված գործն ու կարձանագրի էլ ավելի մեծ նվաճումներ։

Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր գործընկերներին, մասնավորապես իմ անմիջական թիմին, մաղթում հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ։

Կյանքը լի է մարտահրավերներով և ես պատրաստ եմ ընդունել հաջորդ մարտահրավերը ;)

Ամենայն բարիք!

#գործկա

Հ.Գ. /խմբ/ Քրիստ Մարուքյանը Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն է նաև, և ենթադրվում է, որ նա 2021 թվականին կայանալիք ՏԻՄ ընտրություններում դարձյալ կգլխավորի ԼՀԿ ցուցակը, որպես համայնքի ղեկավարի թեկնածու:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *