Վանաձորի Հայքի հրապարակում 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ «Աղետներին դիմակայության օր» խորագրով միջոցառումն է: «Եթե 1988թ-ին ունենայինք նման տեխնիկա, ապա փրկվածների թիվն անհամեմատ մեծ կլիներ»,- ասում է ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Կարեն Հովհաննիսյանը: Այսօր մարզում թիվ 1 խնդիրը երկրաշարժի հետքերը վերացնելն է:
Անցորդները մոտենում էին, ցուցաբերում հետաքրքրություն, նրանց շարքերում նաև քաղաքացիներ, ովքեր ունեցել էին մարդկային և ֆինանսական կորուստներ:
Ցուցադրության էր հանվել Վանաձորի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի տեխնիկան և գույքը, որն անտարբեր չթողեց հատկապես աշակերտներին:
0 Մեկնաբանություն