Ընդառաջ գնալով 4 գյուղերի բնակիչների խնդրանքին՝ «Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն» ծրագրի ստեղծագործական խումբը Տաշիր խոշորացված համայնքում էր: Անլուծելի թվացող խնդիրների թնջուկն ու դրանցում ամենացավոտ՝ քարուքանդ ճանապարհների հարցը 4 գյուղերի խաչմերուկ էին բերել Բլագոդարնոյե, Կաթնառատ, Մեղվահովիտ և Նորամուտ գյուղերի բնակիչներին: Այսպես ապրել այլևս հնարավոր չէ, անտեսված պետության ու կառավարության կողմից, առանց նվազագույն կենսապայմանների, որքա՞ն կարող է նոր իշխանությունը մարդկանց պահել գյուղում..
Տեսանյութը Լոռի հեռուստաընկերության եթերում՝ այսօր, ժ. 21:30-ին, կայքում՝ 25.06.2019թ.:
Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում:
0 Մեկնաբանություն