՛՛Եթե դուք ինձ ընտրեք, ես կընտրվեմ: Վստահ եղե՛ք՛՛: Էդմոն Մարուքյան
՛՛ԵԼՔ՛՛ դաշինքի Լոռու մարզի թիմը Սպիտակի տարածաշրջանում է: Կարեն Սիմոնյանը դաշինքի ռեյտինգայինով առաջադրվել է Սպիտակից եւ ինքն էլ համակարգում է տարածաշրջանի քարոզչական աշխատանքները: Էդմոն Մարուքյանը ՛՛ԵԼՔ՛՛-ի նախընտրական շտաբում պաշտոնապես հանձնում է պատգամավորության թեկնածուի վկայականը եւ տեղեկացնում, որ փաստաթուղթը անհրաժեշտ է թեկնածուի անձեռնմխելիությունը մինչեւ ապրիլի 2-ը ապահովելու համար: Այստեղ եւս անհամարձակությունն ու մտավախությունը նկատելի էր: Պատշգամբներում մարդիկ շատ են, ողջունողները՝ նույնպես, սակայն խուսափում են մոտենալ, տեսանկարահանվել կամ արտահայտել իրենց դիրքորոշումը:
0 Մեկնաբանություն