՛՛Եթե ղեկավարությունը չի լուծում մեր խնդիրները, չի նշանակում, որ մենք տանը պետք է նստենք եւ մնանք՛՛: ՛՛ Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ՛՛ ՀԿ նախագահ Անուշ Ասլանյան
2017 թ. հունիսի 23-ից 25-ը ԵՄ-ի Open Media Hub ծրագրի շրջանակներում Երեւանի ՛՛Կովկաս՛՛ ինստիտուտում կայացավ հեռարձակման խորացված դասընթաց՝ 15 հեռուստալրագրողների /օպերատորների/մոնտաժողների համար: Դասընթացի ընթացքում մասնակից հեռուստաթիմերը պատրաստեցին ազդեցիկ և
տեղեկատվական տեսանյութեր։ ՛՛Լոռի՛՛ հեռուստաընկերությունից դասընթացին մասնակցեցին լրատվության բաժնի խմբագիր Lusine Sargsyan-ը, լրագրող Hrayr Hakobyan-ը եւ օպերատոր Елена Саканян (Yelena Sakanyan)-ը: Ծրագրի ղեկավարները բարձր գնահատեցին մեր թիմի աշխատանքն ու պատրաստվածությունը:
Այս տեսանյութի հերոսը Վանաձորի ՛՛ Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ՛՛ ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանն է, որն իր օրինակով ցույց է տալիս, որ կյանքի բոլոր դժվարությունները հնարավոր է հաղթահարել՝ վաստակելով հավասար իրավունքներ ու հավասար հնարավորություններ: Նրանց կազմակերպությունը տարբեր համագործակցությունների շնորհիվ հաշմանդամություն ունեցող անձանց համար լուծում է զբաղվածության՝ այդքան անհրաժեշտ խնդիրը:
Նյութը տեղադրված է Open Media Hub էլեկտրոնային կայքում:
0 Մեկնաբանություն