Պատերազմը մտել է մի փուլ, երբ դրա շարունակության ամեն վայրկյանը տեղապտույտի մեջ է գցում ամեն անգամ հրադադարն ուխտադրուժ կերպով խախտող հակառակորդին՝ փլուզելով նրա ունեցած իլյուզիաները: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այնքան է հաղթական լուրերով սնել սեփական հանրությանը, որ վերջիններս արդեն երկար ժամանակ սպասում են Արցախի անկման իրենց վերջնական և անշրջելի հաղթանակի մասին լուրին»,-ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի հանրությունը, սակայն, այդ լուրը չի ստանալու, և այս լուրի անվերջ սպասումն է, որ քանդելու է Արցախը նվաճելու ադրբեջանական պլանները:
0 Մեկնաբանություն