Մունետիկ

Գագիկ Ծառուկյանը դեռ ԱԱԾ-ում է (ուղիղ)

Ազգային անվտանգության շենքի մոտ հավաքը շարունակվում  է՝ հակառակ ոստիկանության պահանջին։  Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը շարունակվում է։  Ըստ ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանի՝ նոր տեղեկատվություն չունեն։ Վերջինս զարմացած է, որ Իմ քայլի իրենց գործընկերների լռությունից, երբ կին  պատգամավորներին քարշ են տալիս ասֆալտի վրայով ՝, ձայն չեն հանում։ Տոնոյանը չբացառեց, որ Ծառուկյանին ԱԱԾ-ից բաց չեն թողնի, և կսկսեն նրան անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց:

Ի դեպ, ոստիկանները մի քանի անգամ փորձեցին բերման ենթարկել պատգամավորների՝ նրանց չճանաչելով։ 

Ժամը 22-ին լրացավ 9 ժամը, ինչ Գագիկ Ծառուկյանն  ԱԱԾ-ում է։ 

Հարցաքննության տևողությունը մեկ օրվա մեջ չի կարող գերազանցել 8 ժամը՝ հարցաքննվող անձին առնվազն մեկ ժամ ընդմիջում տրամադրելու պայմանով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 205․1 հոդվածի 1-ին և 2-րդ մասեր)։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *