«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակներում Լոռու մարզկենտրոն Վանաձորում՝ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին բացվել է «Գանձակ» հացատունը, որը խոստանում է դառնալ տեղացիների ու տուրիստների համեղ կանգառն ու լավագույն ժամանցավայրը: Հայկական ավանդական, նաև եվրոպական անուշաբույր ուտեստների տեսականի է առաջարկում «Գանձակ» հացատունը, որը ստեղծվել է տարատեսակ պահանջներ ու ճաշակ ունեցող սպառողի համար և, որ ամենակարևորն ՝ մատչելի սոցիալական տարբեր շերտերի: Հացատան տնօրինությունը առաջիկայում ձեռնամուխ է լինելու հյուրանոցային ծրագրի իրագործմանը, որը հաջողելու դեպքում ևս կստեղծվեն նոր աշխատատեղեր:
0 Մեկնաբանություն