Մունետիկ

«Գայաննա» ԲՀԿ 13 կարատեիստներ դարձել են մարզային առաջնության մրցանակակիրներ

«Գայաննա» ԲՀԿ 13 կարատեիստներ դարձել են մարզային առաջնության մրցանակակիրներ

Ընթացքի մեջ է Լոռու մարզի կյոկուսինկայ կարատեի 2017թ-ի առաջնությունը՝ ՛՛Գայաննա՛՛ մարզամշակութային ՀԿ և Կյոկուսինկայ կարատեի ֆեդերացիայի համատեղ նախաձեռնությամբ: Նպատակն է մարզաձեւի մասսայականացումը, առողջ ապրելակերպի տարածումը,  լավագույններին հայտնաբերումը՝ հետագայում միջմարզային ու հանրապետական առաջնություններում ընդգրկելու համար: Առաջնությանը մասնակցում են  100 մարզիկներ մարզի 9 համայնքներից: Գլխավոր մրցավարն է Կյոկուսինկայ կարատեի ֆեդերացիայի նախագահ, շիհան Կարեն Մանուկյանը: Նա ասում է, որ Կյոկուսինկայ կարատեի Լոռու մարզի մասնաճյուղը մշտապես աչքի է ընկնում ակտիվությամբ և հանրապետական առաջնություններում ցուցաբերած փայլուն արդյունքներով:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *