«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքների իրականացման նպատակով հոկտեմբերի 22-ին ժամը 11.00- 16.00-ը կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չարենցի փողոցի առանձնատների, Նարեկացու փողոցի թիվ 2, 4, 6, Տ.Մեծի պողոտայի թիվ 22ա, 24, 26, Գ.Նժդեհի փողոցի թիվ 9, 11 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-նշում են «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:
0 Մեկնաբանություն