«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքների իրականացման նպատակով սեպտեմբերի 25-ին ժամը 11․00- 16․00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամասի Մեքենաշինարարների փողոցի, ժամը 10․00- 17․00-ը՝ Լոռու մարզի Գուգարք գյուղի 12-րդ, 13-րդ, 14-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը։
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
0 Մեկնաբանություն