Մունետիկ

Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղը 35 տարեկան է (տեսանյութ)

Վանաձորի ամենագործուն մշակութային անկյուններից Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղը տոնել է հիմնադրման 35-ամյակը: 150-300 սան ամեն տարի այս հարկում ստանում է գեղագիտական դաստիրակություն, ակտիվ ներգրավվածություն ունենում համաքաղաքային միջոցառումներին, շփվում քաղաքի մտավորականների հետ:

«Սա այն կենտրոնն է, որ ետերկրաշարժյան տարիներին ստանձնեց երեխաների հոգեբանական վերականգման մեծ գործը»,- նկատում է Վանաձորի պատվավոր քաղաքացի Հայկ Օհանյանը: Օրը կրկնակի տոն էր կենտրոնի 6 սաների համար, ովքեր ստացան ավարտական վկայագրեր: Դրանք հանձնեց Կենտրոնի  տնօրեն Լևոն Իգիթյանը: Տոնական հոբելյանական երեկոն շարունակվեց շնորհակալագրերի հանձման արարողությամբ, ավարտին եղան նաև երաժշտական և պարային կատարումներ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *