Մունետիկ

Գեղամ Գևորգյանը նշանակվեց ՏՄՊՊՀ նախագահ

Այսօր Ազգային ժողովն ընտրում էր Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության նախագահ։ Քվեարկության արդյունքներով գյուղատնտեսության նախկին նախարար Գեղամ Գեւորգյանը նշանակվեց ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում։

ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 121 պատգամավոր։ Գեղամ Գեւորգյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 95 պատգամավոր, դեմ՝ 26։

Հիշեցնենք, սույն պաշտոնը մինչ այժմ զբաղեցնում էր Արտակ Շաբոյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *