Գեղանկարիչ Վլադիմիր Վարդանյանի առաջին անհատական ցուցահանդեսը՝ մահից 10 տարի անց
Գեղանկարիչ, մանկավարժ, ՀՀ նկարիչների միության անդամ Վլադիմիր Վարդանյանը կյանքից հեռացավ 2007-ին՝ այդպես էլ չունենալով անհատական ցուցահանդես: Եվ, ինչպես ինքն էր խոստովանել, անհատական կերպարով ներակայանալու համար նրբանկատորեն պատարաստվել է հարկավոր: Իսկ նա համարում էր, որ դեռեւս պատրաստ չէ: Իրականում, սակայն, պարզապես չափազանց լուրջ էր մոտեցել իր արվեստին, և պատասխանատվության, նկարի հանդեպ ունեցած հարգանքի դրդմամբ գիտակցաբար հետաձգել էր իր մեծ ու միակ ելույթը:
0 Մեկնաբանություն