Մունետիկ

Գետը Վանաձորի «Սասունցիներ» թաղամասի բնակիչների համար ծառայում է որպես կոյուղի և աղբաթափման վայր:(Տեսանյութ)

Սասունցիներ թաղամասը` նույն Խաչի թաղը Վանաձորի անբարեկարգ ու համայնքային իշխանությունների կողմից անտեսված թաղամասերից մեկն է: Այստեղ Խաչի Ձոր գետը բնակիչների համար ծառայում է որպես կոյուղի ու աղբաթափման վայր: Բավական Սահակյանը թաղամասի հնաբնակներից է, 50 տարվա հարս: Հիշում է՝ նախկինում բուրդ ու գորգերն էլ են գետում լվացել: Աղբատար մեքենան եկեղեցու մոտ շրջադարձ է կատարում և չի բարձրանում վերին թաղամաս: Այլընտրանք չունենալով՝ աղբը կամ հողի մեջ ենք թաղում, կամ լցնում գետը,- արդարանում են տեղաբնակները և պահանջում՝ եթե մեքենան չի բարձրանում թաղամաս, աղբարկղեր գոնե պիտի տեղադրվեն:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *