Շուրջ մեկ ամիս է, ինչ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի բնակիչների անսասուններին արոտավայրից գողանում են: Այս մասին ահազանգում է Ժաննա Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում.
-Մի քանի ամիս ա գյուղում գողություններ ա կատարվում։ Գողանում են բնակիչների դաշտում գտնվող անասուններին։ Մինչև հիմա դեպքերից ոչ մեկը չի բացահայտվել, ՀՀ ոստիկանություն հասկանում ենք, որ շաաատ կարևոր գործով եք զբաղված, բայց սա էլ ոչ պակաս կարևոր ա էն մարդկանց համար, ովքեր տուժում են։
Ի դեպ, գյուղի մուտքն ու ելքը հսկող տեսախցիկներ կան։
ԽՄԲ- Հուսանք, որ ոստիկանությունը գոնե տեսախցիկների օգնությամբ կգտնի հանցագործներին: Ու լավ կլինի, պատիժը կրելու մեջ անպատճառ ներառվի փոխհատուցումը:
0 Մեկնաբանություն