ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 28 դեկտեմբերի 2020 թվականի N 1440 – Ա որոշմամբ Գոռ Ասրյանը նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ:
Ծնվել է 1977թ.-ի հունիսի 18-ին Ստեփանավան քաղաքում:
1984-1994թթ. սովորել և ավարտել է Ստեփանավանի թիվ 4 միջնակարգ դպրոցը:
1994-1999թթ. սովորել և ավարտել է Երևանի Ժողտնտեսության ինստիտուտի «Վիճակագրություն» բաժինը և ստացել տնտեսագետ-վիճակագրի որակավորում:
1999-2001թ.թ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
01.08.2008-08.01.2013թ.թ. աշխատել է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ «Ստեփանավան» մասնաճյուղում՝ որպես վարկային մասնագետ:
12.01.2013-31.01.2019թթ. աշխատել է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ «Ստեփանավան» մասնաճյուղում՝ որպես ավագ վարկային մասնագետ:
22.07.2019-28.12.2020թ.թ. աշխատել է «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ «Հյուսիսային» մասնաճյուղում՝ որպես տնօրենի տեղակալ:
2011 թվականի ընթացքում ցուցաբերած լավագույն աշխատանքի համար պարգևատրվել է շնորհակալագրով։
2013թ. պարգևատրվել է շնորհակալագրով բնակչության ամենաանապահով խավի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված ինովացիոն մտքերի համար։
«ՖԻՆՔԱ» բրենդը անվերապահորեն կրելու և սկզբունքներին հետևելու համար 2015թ. պարգևատրվել է շնորհակալագրով։
Ամուսնացած է, ունի 3 երեխա:
0 Մեկնաբանություն