Մունետիկ

Գուգարաց թեմի առաջնորդը արձագանքել է մտավորականների կոչին:

Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուջյանի խոսքը վերջին իրադարձությունների առթիվ
Ինչպես Ձեզ հայտնի է, ապրիլի 22-ին Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը ուղերձով միացել էր Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներին և Հայաստանի եպիսկոպոսաց դասին, ովքեր վերջին իրադարձությունների առթիվ հանդես են եկել հատուկ հաղորդագրությամբ: Տե´ս http://armchurch.info : 

Ընդառաջելով վանաձորցի մի խումբ մտավորականների խնդրանքին` Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը փոխանցում է իր օրհնություններն ու բարի մաղթանքները թավշյա հեղափոխության կազմակերպիչներին, ցույցերին մասնակից երիտասարդությանն ու ժողովրդին, կրկին հորդորում. «….Իմ շատ սիրելի երիտասարդներ, հայրենակիցներ, այս շարժումով միջազգային հանրության աչքին մեր ժողովրդի վարկանիշը շատ բարձրացավ: Սկսված գործընթացը երիտասարդական շարժում է: Այն ապագային է միտված, և ապագայի տերը երիտասարդությունն է, իսկ մեր երիտասարդությունը, եկեք չմոռանանք, որ սա այն երիտասարդությունն է, որը հաղթեց Ապրիլյան քառօրյային, ուստի հաղթանակած սերունդ է և իզուր չէ, որ կոչվում է նաև անկախության սերունդ: Սիրելի երիտասարդներ, դուք ապացուցեցիք, որ երիտասարդ հայը իր մտածելակերպով շատ բարձր արժանապատվություն ունի…..
….Խնդրում եմ չշփոթել պետականությունը իշխանությունների հետ: Ես ևս՝ իբրև առաջնորդ, մշտապես իմ քարոզներում և ելույթներում հայոց պետականությունը իբրև բացարձակ արժեք մեծարել ու վեր եմ դասել ամեն ինչից: Մենք բոլորս պարտավոր ենք զորացնել ու անվտանգ պահել այն և տարանջատել անցողիկ օրակարգային երևույթներից….»: 
Ապրիլի 25-ին տեր Վահան քահանա Ազարյանին հանձնարարված էր Սրբազան Հոր անունից ելույթ ունենալ՝ Հայքի հրապարակում գտնվող ցուցարարներին կրկին փոխանցելու իր օրհնությունն ու բարի մաղթանքները:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *