Հնդկական գույների խելահեղ Հոլլին Վանաձորում էր: Երիտասարդները միմյանց վրա գույներ ցողելով րոպեների ընթացքում Հայքի հրապարակը բազմերանգ ու գունեղ դարձրին: Հնդկական Հոլլի տոնից վերցնելով միայն գույները, չպահպանելով ծիսական տարրերը, Գույների փառատոնը մեծ արձագանք է գտել վանաձորցիների շրջանում։ Փառատոնի կազմակերպիչները նշել են, որ նպատակ են ունեցել գունավորել տեղի երիտասարդների ամառային հանգիստը: Փառատոնի ծրագիրը հարուստ է եղել նաև ինտելեկտուալ-ժամանցային խաղ-մրցույթներով, տրամադրող, ուրախ ռիթմերով: Գույների փառատոնն 1-ին անգամ նշվել է Երևանում։ Վանաձորից հետո փառատոնը կհյուրընկալվի նաև Ծաղկաձորում, Ջերմուկում ու շատ այլ քաղաքներում։
0 Մեկնաբանություն