Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ- ի հոգևոր հիմնադիր Գուրգեն Յանիկյանի աճյունը ԱՄՆ-ից տեղափոխվել է Երևան և ամփոփվել Եռաբլուր պանթեոնում: ԱՍԱԼԱ-ի պանթեոնում էին նաև Վանաձորի Ինտերկապ ԲՀԿ-ն և Ֆրանսիայի Ազատ հկ-ն անդամները: Եկել էին մասնակցելու վերահուղարկավորության արարողությանը, խունկ ծխեցնելու մեծ հայի հոգու խաղաղության համար, ծաղկեպսակ տեղադրելու և ծաղիկներ խոնարհելու նրա շիրմաքարին: Յանիկյանի աճյունը հայրենիք է տեղափոխվել Հայկական ժողովրդային շարժման նախաձեռնությամբ: Յանիկյանը համարվում է ԱՍԱԼԱ-ի հոգեհայրը: Վանաձորի Ինտերկապ ԲՀԿ-ն և Ֆրանսիայի Ազատ հկ-ն անդամները ծաղիկներ խոնարհեցին նաև Զորավար Անդրանիկի և Վազգեն Սարգսյանի նաև ԱՍԱԼԼԱ-ի նահատակ հերոսների շիրիմներին:
0 Մեկնաբանություն