Մունետիկ

ԳՈՒՑԵ ՎԱՆԱՁՈՐՑԻՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՎԵՐԱՆԱՅԵ՞Լ ԻՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ. ԿԱՐԻՆԵ ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

-Ավագանու ինստիտուտի դերը բավականաչափ իջել է, և դրա պատճառը ոչ միայն այս ընտրական պրոցեսների ազդեցությունն է, այլ նաև հենց ավագանու պասսիվ լինելը: Եթե դիտարկենք 2016 թ., այո, մենք նույնպես բոյկոտել ենք, բայց մենք առաջին նիստը կայացրել ենք, այսինքն, համայնքի ղեկավար ընտրվել է, և համայնքապատարանը կարողացել է իր աշխատանքները կազմակերպել: Մեր բոյկոտը վերաբերել է միայն ավագանու նիստերին մասնակցությունը, բայց մենք շատ ակտիվ գործունեություն ենք իրականացրել համայնքի կյանքում, աշխատել ենք քաղաքացիների հետ, ընդունելություններ և հանդիպումներ ենք արել, հազարավոր նամակներ ենք ստացել քաղաքացիներից, -ասում է՝ ԼՀԿ անդամ Կարինե Ղուկասյանը: Հարցին՝ ի՞նչ կարողացավ փոխել Լուսավոր Հայաստանը համայնքի կյանքում, Կարինե Ղուկասյանը պատասխանեց. -Հենց ընտրարշավի ընթացքից սկսած՝ մենք կարողացանք փոփել մտածելակերպը, այսինքն, մենք ոչ թե անհատներ էինք, այլ անհատներից կազմված թիմ, որը եկել էր ինչ-որ բան փոխելու համար: Մենք վերլուծեցինք յուրաքանչյուր ՀՈԱԿ-ի կառուցվածքը և բյուջեն, փորձելով հասկանալ, թե որտե՞ղ կան թերություններ, որտե՞ղ կարող ենք օգտակար լինել, որպեսզի առողջացման փուլ անցնեն մեր համայնքապատկան հիմնարկները: Ինչ վերաբերում է ԼՀԿ-ի կորցրած մանդատին, որի վերականգնման հայցի հիման վրա դատարանը արգելանք է դրել ավագանու առաջին նիստի կայացման վրա՝ տիկին Ղուկասյանն ասաց, որ իրենք հետևել են ընտրության օրվա ողջ գործընթացին, ստացել են բոլոր տեղամասերի կնիքված և ստորագրված ամփոփիչ արձանագրությունները: Վերջին մեկ ժամվա ընթացքում իրենց երկու մանդատը դառնում է մեկը, առավոտյան՝ զրո: Հիմա անժամկետ հետաձգվել է դատական նիստը: Ես չգիտեմ, մեր երկու մանդատը որքանո՞վ օգտակար կլներ համայնքին, բայց նրանք, ովքեր ստացել են մանդատ, նարնց չի հուզում համայնքի վիճակը, դատարանն էլ կարծես չի շտապում վճիռ կայացնել: Մանդատները բաշխվել են, բայց մանդատ ստացած ավագանին անհաղորդ է, չի շփվում ընտրողների հետ, չկա հաղորդակցություն նաև ԶԼՄ միջոցով: Համայնքի բնակիչները պետք է տեղեկացված լինեն իրենց վճարած հարկերի մասին, ավագանին և համայնքապետարանի աշխատակիցները պետք է հաշվետու լինեն նույ ն քաղաքացիների առջև, նույնսիկ հենց նիստերի չլինելու մասին , որպես թեմա չեն խոսում: Գուցե վանաձորցին ուզում է վերանայե՞լ իր ընտրությունը եվ ստանալ նոր, ցանկալի արդյունք. Կարինե Ղուկասյան Կարինե Ղուկասյանը նշեց նաև, որ քաղաքի ներկայիս վիճակը հեռու բավարար լինելուց, և նախևառաջ ինքը կցանկանար տեսնել Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու անդամներին, հասկանար ովքե՞ր են, ի՞նչ պլաններ ու ծրագրեր ունեն, որտե՞ղ կարող է քաղաքացին տեսնել իրենց, ինչպե՞ս կարող է քաղաքացին հարց բարձրացնել, որպեսզի լուծվի: Մանրամասները՝ տեսանյութում:

Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *