՛՛Գյուղացին ինչպե՞ս կարող է հավանություն տալ իրեն թալանող ՀՀԿ-ականներին՛՛ Էդմոն Մարուքյան
՛՛ԵԼՔ՛՛ դաշինքի անդամներն այս անգամ ուղեւորվեցին դեպի Լոռու մարզի հարավային համայնքներ՝ Գուգարքի տարածաշրջանի Լերմոնտովո եւ Մարգահովիտ գյուղեր: Դաշինքի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը խոսեց ֆենոմենալ մի իրողության մասին: Ընտրությունների ժամանակ խոշոր համայնքներում ցավոտ պարտություն կրած հանրապետականները կասկածելի կերպով բացարձակ հաղթանակ են տանում գյուղերում: Պարադոքս է, ասում է նա, թե ինչպես կարող են ծայրաստիճան աղքատության մեջ ապրող գյուղաբնակները հավանություն տալ իրենց այդ վիճակին մատնած քաղաքական ուժին եւ նրանց ծրագրերին: Ապա մեկնաբանում պատճառը՝ վստահված անձանց եւ դիտորդների բացակայության պայմաններում էլ կեղծվում է գյուղերի իրական քվեի պատկերը: Ժողովուրդը հիմնականում պահանջում է. փոխեք այս իշխանություններին, մենք էլ ասում ենք, հնարավոր է՝ միմիայն ձեր շնորհիվ, ձեր մեկ ձայնի, ձեր վստահության ու հավատի շնորհիվ: Մարդիկ իրենք էլ չեն ժխտում՝ կա հիասթափության ու վախի մթնոլորտ, շատ են ճնշումները, մեծ է գայթակղությունը ընտրակաշառք վերցնելու, սակայն Էդմոն Մարուքյանը խորհուրդ է տալիս, անգամ փող վերցնելն ու մեկ այլ ուժին ընտրելը, մեղմ ասած, սխալ է, եթե չասենք, որ դրանով վտանգվում է մեր երկրի ու նրա քաղաքացու լուսավոր ապագան: Բազում թաղամասում Էդմոն Մարուքյանի պատգամավորական գործունեության հակիրճ հաշվետվության բուկլետները բաժանելուց հետո, որն, ի դեպ, տպագրվել է քաղաքացիների հանգանակությունների շնորհիվ, դաշինքի անդամները խոսեցին դրա կարեւորության մասին: 5 տարիների ակտիվ ու արդյունավետ գործունեությունը նախընտրական լավագույն շոշափելի ծրագիրն է, որը 100-ավոր խոստումների փոխարեն լավագույնս բացահայտում է իրական պրոֆեսիոնալ պատգամավորին:
0 Մեկնաբանություն