Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի բնակիչները բավական վնասներ են կրել 2019-ի հունիսի սկզբի կարկտահարությունից: Հատկապես տուժել են տնամերձ հողամասերն ու ցորենի շուրջ 30-40 հա ցանքատարածությունները: Գյուղապետ Անդրանիկ Հարությունյանն ասում է, որ մարզպետարանից եկել, վնասի չափերն են ճշտել ու գնացել ու գյուղացիները մինչ օրս սպասում են կառավարության կողմից վնասի փոխհատուցմանը: "Գոնե պետությունը հաշվի առներ կրած վնասներն ու զրոյացներ հարկերը",-ասում է գյուղապետը, ում խոսքերով, նման պարագայոմ, դժվար է մարդկանցից հարկ հավաքելը:
Տեսանյութը Լոռի հեռուստաընկերության եթերում՝ այսօր, ժ. 21:30-ին, կայքում՝ 12.09.2019թ.:
Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում:
0 Մեկնաբանություն