Մունետիկ

«Հաղթանակի գույնը»՝ Լոռու նկարիչների աչքերով:

Վանաձորի Կ. Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում 15 տարի անընդմեջ բացվում է Լոռու արվեստագետ-ստեղծագործողների աշխատանքների գարնանային ցուցահանդեսը: 2018-ի ցուցահանդեսն այս տարի կրում էր «Հաղթանակի գույնը» խորագիրը՝ նվիրված Ղարաքիլիսայի հերոսամարտերի 100-ամյա հոբելյանին: Ընդհանուր թվով 45 նկարիչ-նկարչուհիների 100 յուղաներկ աշխատանքներից և ոչ մեկը անտարբեր չթողեցին այցելուներին: Հերոսական կռիվների տեսարաններից մինչև բնապատկերներ ու դիմանկարներ, գարնան գույներ ու զարթոնք: Թանգարանի տնօրինության խոսքով՝ կողք կողքի ցուցադրության են հանվել ավագ և կրտսեր ստեղծագործողների գործերը՝ ևս մեկ անգամ ընդգծելու, որ արվեստն ու մշակույթը տարիք ու սահմաններ չեն ճանաչում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *