Տոնական միջոցառումները մեկնարկել են Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակում: Ներկաները հիշել են մեծ շանսոնյեին, լսել նրա երգերից Վանաձորի կամերային նվագախմբի և երգչախմբի կատարմամբ: Տոնական միջոցառումներին ներկա են եղել նաև ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Հանդիսավորությամբ բացվել է Տիգրան Մեծի 12-14 հասցեում գտնվող պուրակը, որտեղ նաև ցուցահանդես է բացվել: Նախարարները շրջել են նաև «Մոր և մանկան» այգում, դիտել Վանաձորի արվեստի և գեղարվեստի դպրոցների, մշակույթի տների, գեղարվեստի և մշակութային կենտրոնների սաների աշխատանքների ցուցահանդեսը։
0 Մեկնաբանություն