Մունետիկ

«Հակառակը չի լինելու, որ ես հանձնարարականներ ստանամ»: Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյան (տեսանյութ)

Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն սկսել է՝ աշխատակազմին ներկայացնելով մարզպետի նորանշանակ տեղակալներ Անդրեյ Ղուկասյանին, Արամ Խաչատրյանին, մարզպետի օգնականներ՝ Մարտուն Կիրակոսյանին և Գառնիկ Սաղաթելյանին: 2-րդ օրն է՝ Լոռու մարզպետի նորանշանակ տեղակալ Անդրեյ Ղուկասյանի աշխատասենյակը չի կահավորվում: Նորանշանակ տեղակալը հասցրել է կիսակահավորված աշխատասենյակի լուսանկարներն անգամ համացանցում տեղադրել: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա նորանշանակ պաշտոնյաները սեփական աշխատասենյակը պետք է կահավորեն սեփական գույքով,-նշել է առերես շփման կողմնակից Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը` հավելելով, որ չի ողջունում Անդրեյ Ղուկասյանի, ինչպես աշխատասենյակի լուսանկարները համացանցում հրապարակելու, այնպես էլ առանց իր իմացության մարզպետարանում շրջայց կատարելու քայլը: Անդրեյ Ղուկասյանի հետ ներքին լարվածություն չկա,- վստահեցնում է մարզպետ Մարգարյանը, բայց և չի թաքցնում, որ իր համար շարունակում է անհասկանալի մնալ, թե ինչպե՞ս է իր ներկայացրած թեկնածուներից անկուսակցական Սերգեյ Սարուխանյանը դուրս մնացել ցուցակից: Մանրամասները՝ տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *