Մունետիկ

Համատիրությունը մենակ փող հավաքելիս է շենքի մասին հիշում

Մոսկովյան 10 շենքի բնակչուհի Գայանե Թադևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

-Ժողովուուրդ, արդեն զզվել եմ։ Շենքի աղբատարը ամսից ավել խցանված է , ու դրա հետ առնչվող բոլոր մարդիկ էլ`զոհված։ Բնակբաժինը մենակ փող հավաքելիս է շենքի մասին հիշում։ Ինձ ուղղամտեք որ ծայրից սկսեմ, որ գործը տեղից շարժվի կամ մարդ ասեք, որ այդ գործը կանի։ Չեմ ուզում մեծ աղմուկ ստեղծեմ, բայց որ սկսեցի հանկարծ` կորած են:

Խմբագրության կողմից.

Շենքի ներսի խնդիրների հետ անդադար կռիվ են տալիս մեր բնակիչները, էլ աղբատար, էլ կոյուղի, տանիք... Համատիրությունը հաշվետու չէ բնակչին, միայն գումար են հավաքում: Սա լուրջ խնդիր է, որ համակարգային լուծում է պահանջում: 2016-ից այս խնդիրը մեր խմբագրությունը բարձրաձայնում է, սակայն «ձայն բարբառոյ յանապատի»

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *