Մունետիկ

Համավարակը մեր աշխատանքի ընթացքը ևս էականորեն փոխեց, բայց չխանգարեց ունենալ հաջողություններ.Վահագն Մկրտչյան

Սիրելի համաքաղաքացիներ, հարգելի հայրենակիցներ, 

2020 թվականը պատմության մեջ է մտնում` որպես ցավի ու ողբերգության, բայց ոչ երբեք որպես հուսալքության տարի։ Նախ համավարակը, ապա՝ պատերազմը փոխեցին ամեն ինչ, ստիպեցին բոլորիս վերստին ճանաչել մեզ և նորից ու նորից արժևորել ամենակարևորը՝ միասնականությունը։ 

Տարին ամփոփելուց առաջ, առաջին հերթին ուզում եմ իմ ցավակցական խոսքը հղել հայրենիքի պաշտպանության վեհ  առաքելությամբ իրենց կյանքը զոհած մեր հայրենակիցների, մեր սուրբ նահատակների հարազատներին։ Խոնարհվում եմ ձեր որդիների առջև ու վստահեցնում, որ յուրքանաչյուրս մեր տեղում պետք է շարունակենք ծառայել մեր երկրին։ 

Խոսելով Վանաձորի բժշկական կենտրոնի մասին` պետք է արձանագրել, որ համավարակը մեր աշխատանքի ընթացքը ևս էականորեն փոխեց, բայց չխանգարեց ունենալ հաջողություններ։ Մասնավորապես` մենք կարողացանք պետական բյուջե մուտքագրել ավելի քան 330 միլիոն դրամ, որը կրկնակի ավել է նախկինում արված վճարումներից և վկայում է թափանցիկ ու մաքուր աշխատանքի մասին։  Բացի այդ` ունեցել ենք աշխատավարձերի բարձրացում, ստեղծել ենք նոր աշխատատեղեր, հիվանդանոցը համալրվել է ախտորոշիչ և բուժական նոր ծառայություններով,   ձեռք է բերվել նոր տեխնիկա և գույք,  և որ ամենակարևորն է` պատերազմի և պանդեմիայի պայմաններում հիվանդանոցն աշխատել է ուժերի գերլարումով։ Դե իսկ միջազգային նոր կապերն ու մի շարք ծրագրերի մեկնարկը  2021-ին մեզ  հնարավորություն կտան խոսելու նոր ձեռքբերումների մասին։ 

Սիրելի հայրենակիցներ, մաղթում եմ առողջություն ու խաղաղություն։ Թող եկող տարին դառնա առկա մարտահրավերների հաղթահարման և ներդաշնակության տարի։ 

Վահագն Ս. Մկրտչյան

«Վանաձորի Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *