Մունետիկ

Համայնքները թերանում են պետական աջակցությամբ իրականացվող ծրագրեր ներկայացնել:Ի՞նչն է պատճառը:( տեսանյութ)

Լոռու մարզպետի տեղակալ Անդրեյ Ղուկասյանը հանդիպում էր հրավիրել մարզի խոշորացված համայնքների տնտեսական զարգացման պատասխանատուների հետ: Առիթը՝ քննարկել համայնքների հետագա զարգացման տեսլականները: Մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանն ասում է, որ պետական աջակցությամբ իրականացվող ծրագրին մարզից դիմել են մարզի ընդամենը 15 համայնքներ, ներկայացվել է 23 ծրագիր, ինչը չափազանց փոքր թիվ է: Փոխմարզպետն առաջարկում է անկախ ֆինանսավորման աղբյուրներից՝ մշակել և ձեռքի տակ ունենալ զարգացման ծրագրերի պատրաստի փաթեթներ, որպեսզի ներդրումներ ներգրավելու դեպքում հնարավոր լինի դրանք անմիջապես առաջարկել ներդրողին: Նա նաև առաջարկում է հաջորդ հանդիպմանը ներկայացնել մեկական ներդրումային ծրագիր: Փոխմարզպետ Ղուկասյանը ներկաներին հորդորեց անկաշկանդ խոսել ներհամայնքային հիմնախնդիրներից: Թումանյան համայնքը ծրագրեր չի ներկայացնում՝ ֆոնդային բյուջեի մասում գումարներ չունենալու կամ դրանց սղության պատճառով: Թումանյան խոշորացված համայնքի ղեկավարին լրացնում է Օձուն խոշորացվածի ղեկավարի տեղակալ, զարգացման ծրագրերի պատասխանատու Արմինե Միքայելյանը: Խոսում է համայնքի անբարեկարգ ճանապարհներից, կոյուղատար համակարգի բացակայությունից ու ոռոգման հետ կապված հիմնախնդիրներից: Վանաձորի տնտեսական զարգացման պատասխանատու Հայկ Լևոնյանը հանդիպման ներկաներին տեղեկացրել է, որ Վանաձորի ավագանուն արդեն իսկ առաջարկ է ներկայացրել 20 անգամ բարձրացնել գույքահարկը՝ չօգտագործվող տարածքների համարը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *