Մունետիկ

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն խախտում է տեղեկատվություն ստանալու լրագրողի իրավունքը

Վանաձորում «Հեղափոխության դեմքերն ու դեպքերը» ցուցահանդեսն է՝ կազմակերպած «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի կողմից: Ինչպես ՀԿ-ն ծրագրի համակարգող Անուշիկ Ռշտունին է հայտնում, հասարակական կազմակերպությունն է հանդես եկել ցուցահանդես կազմակերպելու նախաձեռնությամբ, մասնակցել դրամաշնորհային ծրագրին և շահել, իսկ թե որքան է կազմել դրամաշնորհը և ով է տրամադրողը, հրաժարվեց պատասխանել: 

Շարունակում է՝ պաշտոնական հրավեր  են ուղարկել ոչ միայն Լոռու մարզպետին, այլև Թավշյա հեղափոխության օրերի հետ կապված նշանակալի անձանց: 

Նախապես տարածել են բաց հայտարարություն, որի շրջանակներում հավաքագրել են հանրության կողմից հեղափոխության օրերին արված լուսանկարները: 100-ավոր  լուսանկարներից տպվել են միայն տպագրական որակ ունեցողները: Ցուցահանդեսին տեղ գտած  50 լուսանկարներից և ոչ մեկում վանաձորցի այցելուն հեղափոխական Լոռիից գոնե 1 լուսանկար չգտավ: Պարզաբանում են, որ լոռեցիներից լուսանկար չեն ստացել:

Ցուցահանդեսն այցելուների առջև բաց կլինի ևս 10 օր:

Այնուամենայնիվ, հեղափոխության գլխավոր նպատակներից մեկը բաց ու թափանցիկ հասարակություն ստեղծելն էր, լրատվամիջոցների համար էլ` ինֆորմացիայի մատչելի ստացումն ու տարածումը, որն այս պարագայում չստացվեց:

Հարցը մնաց օդում. Ո՞վ է ֆինանսավորել այս ցուցահանդեսը և որքա՞ն գումար է արժեցել այն:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *