Մունետիկ

Հանրային բաց լսումներ՝ պետբյուջեի սուբվենցիոն ծրագրերի շուրջ՝ առանց հանրության

Հերթական անգամ Վանաձորի համայնքապետարանում հանրային բաց լսումներ էին՝ պետբյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման ծրագրին մասնակցելու վերաբերյալ: Շահագրգիռ քաղաքացիներ չկային, փոխարենը՝ քաղաքապետարանի համապատասխան բաժիների աշխատակիցներն ու ավագանու անդամներ: Համայնքապետարանի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանը ներկայացրեց 7 սուբվեցիոն ծրագրերը: Վանաձորի Հայքի հրապարակից բացի, կբարեկարգվեն Կերպարվեստի թանգարանն ու հարակից այգին, Արցախ պուրակն ու Ռուբեն Սևակի անվան երիտասարդական զբոսայգին, ուր կկառուցվի նաև հեծանվային արահետ: Քաղաքի մաքրման նպատակով ձեռք կբերվի 2 բազմաֆունկցիոնալ տեխնիկա: Համայնքի գլխավոր փողոցների արտաքին լուսավորությունը արևային ֆոտովոլտային կայաններով փոխարինելու նպատակով համաձայն սուբվենցիոն ծրագրի նախատեսված է տեղադրել արևային պանելների կայան:

Մանրամասները՝ տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *